Ռուսաստանը հայտնել է, որ պատրաստ է Արևմուտքի հետ կիսվել Թուրքիա-ԻՊ կապի մասին իր տեղեկություններով
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև առկա կապի մասին իր ունեցած տվյալները փոխանցել Արևմուտքին, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք պատրաստ ենք ոչ միայն վտյալներ հաղորդել, այլ նաև համակարգել մեր քայլերը արևմտյան մեր գործընկերների հետ նրանց համար հարմար ձևաչափերի շրջանակում»,-ընդգծել է Զախարովան:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ Արևմուտքը ոչ մի շահագրգռվածություն չի ցուցաբերում այդ հարցում: