211652_close_icon

Աբխազիայում արգելվել են աբորտները

views-count1706 դիտում article-date 13:23 10-02-2016
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրամանագիր է ստորագրել, որն արգելում է աբորտները հղիության ցանկացած շրջանում, տեղեկացնում է BBC-ն: Հրամանագրում ասված է. «Պետությունը ճանաչում է երեխայի բեղմնավորման պահից նրա կյանքի իրավունքը և արգելում հղիության ընդհատումը»: Հղիության ընդհատման դեպքում քրեական գործ կհարուցվի, բացառությամբ պտղի ներարգանդային մահացության դեպքերի: Աբխազիայի բոլոր ծննդատներում կստեղծվեն ճգնաժամային հղիության կենտրոններ, որտեղ կաշխատեն հոգեբանները, ինչպես նաև կրոնական ու հոգևոր ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր