Աբխազիայում կանխվել է «օրենքով գողերի» հերթական հավաքը
Աբխազիայում՝ Նոր Աֆոնի հյուրանոցային հաստատություններից մեկում, տեղի ոստիկանները կանխել են հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հերթական հավաքը:
Ինչպես հաղորդում է «Փրայմ Քրայմը», բերման է ենթարկվել 7 մարդ, այդ թվում՝ Ապակելան, Խաշբան, Պըզան, Նանիկը, Թեմոն, Ասիկն ու Հասիկը: Առաջին 2 «ծերունիներին» ձեռք չեն տվել, իսկ մյուսներին տեղափոխել են Սուխումիի բանտ:
Հրապարակաման մեջ նշվում է, որ Սուխումիի նոր իշխանություններն այս քայլով ցանկանում են ցույց տալ, որ իրենք բավականաչափ համարձակություն ունեն փչացնելու «օրենքով գողերի» հավաքը: