1332 դիտում
09:37 10-02-2016
ՀՀ ավտոճանապարհների անցանելիության մասին
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Ջրաբեր-Ֆանտան և Արագածոտնի մարզի Միրաք, Շենկանի, Միջնատուն համայնքների ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզում Ջրամբար համայնք տանող ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:
Նմանատիպ նյութեր
1728 դիտում
16:53 25-11-2014
ՀՀ ավտոճանապարհների անցանելիության մասին
1021 դիտում
14:42 27-11-2014
ՀՀ ավտոճանապարհների անցանելիության մասին
1333 դիտում
12:34 12-12-2014
ՀՀ ավտոճանապարհների անցանելիության մասին
Այս բաժնից
994 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
874 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
763 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին