2267 դիտում
20:59 09-02-2016
Ե. Չարենցի անվան թանգարանում հանդիսավորությամբ բացվել է «Միջին Արևելքի արվեստ» նոր հիմնական ցուցադրությունը
Ս. թ. փետրվարի 9-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հանդիսավորությամբ բացվել է «Միջին Արևելքի արվեստ» նոր հիմնական /երկրորդ/ ցուցադրությունը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Ցուցադրությունը դիտելուց հետո մշակույթի նախարար Հ. Պողոսյանը նշել է. «Ամերիկահայ նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի` պատմական և ժամանակակից Իրանի ցուցանմուշների հավաքածուն պատմաշակութային ժառանգության խոսուն վկայություն է»: Նախարարն իր խոսքում կարևորել է նաև հայ-իրանական մշակութային հարաբերությունների բարձր մակարդակը, հավելելով, որ այդ հարաբերությունները տարեցտարի էլ ավելի են զարգանում: «Միջին Արևելքի արվեստ» նոր հիմնական ցուցադրությունը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վառ ապացույցն է»,- նկատել է Հ. Պողոսյանը:
Նմանատիպ նյութեր
967 դիտում
12:19 04-09-2023
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Ջեյմս Թուֆենկյանի գորգերի հավաքածուի ցուցադրությունը
Այս բաժնից
1246 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1294 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով