Եթե մեր զորամասեր գնաք ու իմանաք, որ զբաղվել են քարոզչությամբ, ասե՛ք ինձ այն ժամանակ. Ս. Օհանյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կիսում մտայնությունը, թե վերջին շրջանում քաղաքականապես ակտիվացել է:
«Իսկ ի՞նչ ակտիվություն եմ ցուցաբերել: Ես քաղաքական թիմի անդամ եմ և ներկայացրել եմ, թե ինչպիսին է այսօր անվտանգության համակարգը և թե նոր Սահմանադրությամբ ինչպիսին է լինելու: Եթե մեր զորամասերում որևէ տեղ գնաք և իմանաք, որ այնտեղ զբաղվել են քարոզչությամբ, այն ժամանակ ինձ կասեք»,- այս մասին ԵՊՀ-ի ուսանողության հետ հանդիպանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Ս. Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ սահմանում իրավիճակը վերահսկվում է և թեպետ 2016-ի ընթացքում կրակոցները հայ-ադրբեջանական սահմանին մի քանի անգամ շատ են եղել, բայց վերջին օրերին լարվածությունն իջել է:
Զինծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցին ի պատասխան` Սեյրան Օհանյանն ասաց, որ թեպետ ՀՀ զինված ուժերում աշխատավարձային քաղաքականությունն իրականացվում է ընդհանուր քաղաքականության շրջանակներում, սակայն, քանի որ նրանց առաջ առանձնահատուկ խնդիրներ են դրված, նախատեսվում է համապատասխան աշխատավարձի բարձրացում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի