41488 դիտում
21:49 14-09-2023
Կատոկավարը Աբովյան-Երևան սահմանագծին կոտրել է 3 բետոնե էլեկտրասյուն և կողաշրջվել. եթե փրկարարները, պարեկներն ու էլեկտրոցանցը օպերատիվ արձագանքել են, ապա Ավանի թաղապետարանը զբաղված է «Ասե՛ք, կանե՛նք»-ով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի և Կոտայքի մարզերի սահմանին: Ժամը 20:20-ի սահմաններում ասֆալտապատման համար օգտագործվող գլորանը (կատոկ) դեռևս անհայտ հանգամանքներում Դուրյան 15 փողոցում բախվել է բետոնե 2 էլեկտրասյուների և Կոտայքի մարզից առաջ ընթանալով կողաշրջված վիճակում հայտնվել Երևանի վարչական տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
2 էլեկտրասյուներից բացի ևս 1 էլեկտրասյուն, որը եղել է բնակչի սեփական տան տարածքում, նույնպես կոտրվել է: Այդ ամենի հետևանքով էլեկտրալարերը նույնպես պոկվել են մի մասը թափվել է, մի մասն էլ մնացել է օդում կախված:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Երևանի Նորք շահագործման շրջանի վթարավերականգնողական ծառայության բրիգադը, օպերատիվ կարգավարական ծառայության աշխատակիցները՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
Այս պահին էլեկտրացանցի աշխատակիցները տապալված սյուների վրայից հեռացնում են էլեկտրահաշվիչի տուփերը, թափված էլեկտրալալերը և փորձում են անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ կատարեն, որպեսզի ժամերի ընթացքում տապալված սյուները փոխարինվեն նորով և էլեկտրամատակարարումը վերականգնեն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը:
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է և լրացուցիչ ժամանել են ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տեղում նաև ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Արմենակ Գալստյանն ու պարեկ Եղիշե Ալեքսանյանը:
Եթե հրշեջ-փրկարարները, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու պարեկները օպերատիվորեն ժամանել են, ապա Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից մինչև այժմ չեն բարեհաճել ժամանել: Հավանաբար նրանք այս պահին զբաղված են Տիգրան Ավինյանի «Ասե՛ք, կանե՛նք»-ով:
Պարեկային ծառայությունը պարզում են կատոկավարի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2095 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)