211652_close_icon
views-count2539 դիտում article-date 10:07 09-02-2016

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է գրանցվել, հաղորդում է gazeta.ru-ն: Այսպես, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,43%-ով և 1 բարելի դիմաց կազմել 33,02 ԱՄՆ դոլար: Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան նավթի մարտյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,11%-ով և 1 բարելի դիմաց կազմել 30,02 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր