Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Փետրվարի 8-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 106 շենքի բնակարաններից մեկի խոհանոցի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի խոհանոցի դուռը:
***
Փետրվարի 8-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 167 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 8-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: