211652_close_icon
views-count1893 դիտում article-date 14:14 08-02-2016

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ԻՊ-ի 7 անդամ է ձերբակալվել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունները Եկատերինբուրգ քաղաքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 7 անդամների, հայտնել է Ria Novosti-ն: Ճշտված տվյալներով՝ հանցախումբը ղեկավարել է Թուրքիայից ժամանած ահաբեկիչը: Խումբը պատրաստվում էր մեկնել Սիրիա և միանալ ԻՊ-ին: Ներկա պահին ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի ահաբեկչության և զենքի անօրինական շրջանառության հոդվածներով:

Նմանատիպ նյութեր