211652_close_icon

Կանեփը հավաքել էր անձնական օգտագործման համար

views-count1172 դիտում article-date 11:27 08-02-2016
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սպարտակ Ն.-ին: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից, լուցկու տուփի մեջ, հայտնաբերվել է 2.8 գրամ կանեփանման զանգված: Սպարտակ Ն.-ն հայտարարել է, որ զանգվածը կանեփ է, որը հավաքել է Փամբակ գյուղի տարածքից՝ անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր