Փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 7-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 7-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: