Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել
Փետրվարի 7-ին, ժամը 22.08-ին տեղեկություն է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Վեկտրա A» մակնիշի 34 AV 389 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Փետրվարի 7-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում մերկասառույցի և տեղացած ձյան պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: