211652_close_icon
views-count1297 դիտում article-date 20:37 07-02-2016

Հայաստանը մասնակցում է Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազ­գային փառատոնին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սույն թվականի փետրվարի 1-15-ը, Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում տեղի կունենա Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազ­գային փառատոնը, որին արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև Հայաստանի Հանրապե­տությունը: Հայաստանն այս տարի կներկայացնեն ազգային երաժշտական նվագարաններ պատրաստող վարպետ-երաժիշտ Միխայել Սադոևը, «Տերյան» մշակու­թային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը և գոբելենագործ Անուշ Եղիազար­յանը: Ծրագրի համակարգողն է նկարիչ-ձևավորող Արևիկ Պետրոսյանը: Փառատոնի բոլոր օրերին հայկական տաղավարում կպատրաստվեն հայկական ավանդական երաժշտական գործիքներ, ձեռագործ և գոբելենագործ աշխա­տանքներ: Տաղավարում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, մասնա­վորապես՝ դուդուկ:

Նմանատիպ նյութեր