3407 դիտում
21:24 26-08-2014
«Հանդիպում Ռիմինիում» 35-րդ փառատոնին մասնակցում է նաև Հայաստանը. տեսանյութ
Իտալացի հանրահռչակ ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի ծննդավայր Ռիմինի քաղաքում մեկնարկել է եվրոպական ամենահեղինակավոր «Հանդիպում Ռիմինիում» կամ այլ կերպ` «Միթինգ Դի Ռիմինի» կոչվող 35-րդ փառատոնը: 20-րդ դարավերջին քրիստոնեական արժեքներին հավատարիմ նվիրյալների մի խումբ հիմնադրեց տարբեր դավանանքների ու մշակույթների միջև կամուրջի դեր կատարող հեղինակավոր այս հարթակը: Ռիմինիին վերագրվող մշակույթի միջազգային մայրաքաղաք որակումն ամենեվին էլ պատահական չէ: Ազդեցիկ այս փառատոնին Հայաստանի մասնակցությունն առավել քան կարևոր է:
Մասնակցություն, որն իր մեջ հատուկ ուղերձ է պարունակում: Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված`«Արևելքի առակը: Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով ցուցահանդեսը, առաջինն է Հայոց Ցեղասպանության 100 ամյակի շրջանակում ծրագրվածներից:Ցուցահանդեսը բացման առաջին իսկ րոպեներից մարդաշատ է եղել:
Կազմակերպիչների հավաստմամբ`այցելուներն ընկալել են աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկրի հիմնական ուղերձները:
Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/51236]Armeniatv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1791 դիտում
20:30 11-06-2015
Հայաստանը առաջին անգամ մասնակցում է օդագնացության միջազգային փառատոնին` Ռուսաստանում. ֆոտոշարք
Այս բաժնից
922 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
790 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
691 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին