211652_close_icon
views-count992 դիտում article-date 13:23 07-02-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Փետրվարի 7-ին, ժամը 10.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 26 շենքի բնակիչներից մեկն անկողնուց ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում ընկած է եղել 1929 թ. ծնված Ն. Վ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: *** Փետրվարի 7-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 24 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբում անօգնական վիճակում ընկած է եղել 1934 թ. ծնված Ի. Կ.-ն, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: *** Փետրվարի 7-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 25/14 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դուռը փակվել է, 4 տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են ննջասենյակի դուռը:

Նմանատիպ նյութեր