Փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 6-ին, ժամը 18.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 6-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գաջեգործների փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դուռը փակվել է, ներսում երեխա կա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի ննջասենյակի դուռը:
***
Փետրվարի 6-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 6-ին, ժամը 11.33-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: