211652_close_icon
views-count3439 դիտում article-date 16:14 06-02-2016

ԿԳՆ-ում ճամպրուկային վիճակ է, նրանք կտեղափոխվեն Վազգեն Սարգսյան 3 հասցե` կառավարական 2-րդ շենքի համալիր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` երկուշաբթի օրը՝ փետրվարի 8-ին, Կրթության և գիտության նախարարությունը և մասամբ նաև` Մշակույթի նախարարությունը կտեղափոխվեն Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարական երկրորդ շենքի համալիր: Նշենք, որ Կրթության և գիտության նախարարությունում այսպես ասած` ճամպրուկային վիճակ էր, բոլորը հավաքում էին իրերը` փաստաթղթերից մինչև անձնական իրեր ու կահույք: Իսկ Մշակույթի նախարարությունը մաս-մաս կտեղափոխվեն: Մեր տեղեկություններով` 30.000 քմ տարածք ունեցող շենքի 2-րդից 6-րդ հարկերը տրամադրված են ԿԳՆ-ին: Հիշեցնենք, որ ըստ հայտարարվածի` այս շենքում պետք է տեղակայվեին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, Սփյուռքի, էներգետիկայի և տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունների շենքերը: Եվ քանի որ վերջին նախարարությունը` ՏԿԱԻՆ-ը բանակցվում է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն կամ հագործակցային /ինչպես դաշնակցականներն իրենք են ձևակերպում ձևաչափում/, որպեսզի նախարարության տարածքային մասն առանձնացվի և տրվի ՀՅԴ-ին, ենթադրվում է, որ մինչև պորտֆելների հարցի լուծումը, ՏԿԱԻ-ինը չի շտապի տոնել իր նորամուտը Նախարարությունների շենքում:

Նմանատիպ նյութեր