211652_close_icon
views-count1196 դիտում article-date 15:17 06-02-2016

Ամփոփվել են ՀՀ զինված ուժերում իրականացված միջոցառումները

Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2016թ. հունվար ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների, դրանց արդյունքների և առաջիկա անելիքների քննարկմանը: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հաշվետու ժամանահատվածում պատշաճ կերպով իրականացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված ծրագրերը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են անցկացված ռազմավարական բնույթի միջոցառումների արդյունքները, առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության բարձրացման, հանկարծակի ստուգումների, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության կրման պայմանների և առաջնագծի ամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նոր ուսումնական փուլի շրջանակում անցկացվելիք միջոցառումները պատճաշ կազմակերպելու հարցերին, հանձնարարել է առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար:

Նմանատիպ նյութեր