211652_close_icon
views-count2010 դիտում article-date 09:51 06-02-2016

Սոցիալական ապահովության պետական ծառայության տարեվերջյան կոմունալ վարձավճարները կազմել են մոտ 140 մլն դրամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարեվերջյան կոմունալ վարձավճարները կազմել են մոտ 140 մլն դրամ։ Օրիևակ՝ նշված ծառայությունն իբրև սպառած գազի վարձ 2015-ի տարեվերջին «Գազպրոմ Արմենիային» վճարել է մոտ 22.5 մլն դրամ, էլեկտրաէներգիայի դիմաց վճարել է մոտ 93 մլն դրամ։ Իսկ, ահա, ֆիքսված հեռախոսակապի համար սոցապը վճարել է 6 մլն 129 հազար դրամ, իսկ բջջային կապի համար «Օրանժ Արմենիա» ընկերությանը՝ 18 մլն դրամ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր