Կրասնոդարում միմյանց են բախվել 3 ավտոմեքենա. կա 13 վիրավոր
Կրասնոդարում 3 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Ավտովթարի հետևանքով, ըստ նախական տեղեկությունների` 13 մարդ է հոսպիտալացվել է: Դեպքի վայրում այս պահին աշխատում են փրկարարական ծառայությունները:
Պարզվում են տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները: