Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար շուրջօրյա բաց է անվաշղթաներ կիրառելու դեպքում: