211652_close_icon

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանը կարող է Իրանի համար «Հոնկոնգ» դառնալ

views-count3236 դիտում article-date 12:23 04-02-2016
Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ Հայաստանը կարող է Իրանի համար «Հոնկոնգ» դառնալ, [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=614]փոխանցում [/url]է «ՀԱՅ-ԷԿՎԱԴՈՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության կայքը: Հայաստանում մեծածավալ նախագծեր իրականացնող IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, անկասկած, նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանը պետք է մտածի տարածաշրջանային «հանգույց» դառնալու մասին՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքն ու տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների հետ գործարար կապեր ունենալու դարավոր ավանդույթները։ Իրանը աստիճանաբար «բացվելու» է արտաքին աշխարհի համար, եւ նման իրավիճակում Հայաստանի՝ որպես հանգույց հանդես գալը էլ ավելի արդարացված կլինի», - ասել է գործարարը։ Ռուբեն Վարդանյանը նկատել է, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումը եւ Եվրոպական միության հետ զարգացած առեւտրային հարաբերություններ ունենալը լրացուցիչ մրցակցային առավելություններ է տալիս Հայաստանին։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=614]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր