10955 դիտում
15:41 24-01-2019
ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել Հոնկոնգ և այնտեղ մնալ 30 օր
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիները 2019թ. մարտի 3-ից առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել Հոնկոնգ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ նախագիծը մշակվել է Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի և Հայաստանի միջև պայմանավորվածության արդյունքում:
«Նախագծով փոխադարձության սկզբունքով Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի կատարել փոխայցելություններ՝ երկու երկրների ԱԳՆ-ների միջև հայտագրերի փոխանակման սահմանված պահից: Այս ռեժիմը կգործի 2019 թ. մարտի 3-ից»,- ասաց Մնացականյանը:
Նախարարը նշեց, որ Հոնկոնգի քաղաքացիները Հայաստանում կկարողանան մնալ 180 օր, իսկ ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի վարչական շրջանում կկարողանան մնալ 30 օր։
Նմանատիպ նյութեր
24391 դիտում
22:53 02-07-2019
ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 60 երկիր. Հայաստանն անձնագրերի ինդեքսում 84-րդն է
Այս բաժնից
1843 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան