2162 դիտում
12:08 04-02-2016
Հանրային խորհուրդը համալրվել է 2 նոր անդամով
ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրության 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված՝ Հանրային խորհրդի անդամների կազմ
Ռոբերտ Ամիրխանյան
Աննա Ասատրյան
Լիլիթ Ասատրյան
Գագիկ Մանասյան
Անելկա Գրիգորյան
Աստղիկ Գևորգյան
Հայկ Դեմոյան
Վազգեն Մանուկյան
Սմբատ Լպուտյան
Էդիկ Մինասյան
Ռուբեն Գևորգյանց
Արթուր Գրիգորյան":
Այսպիսով, ՀՀ Հանրային խորհրդի կազմը համալրվել է երկու նոր անդամով` Ռուբեն Գևորգյանց և Արթուր Գրիգորյան:
Ռուբեն Գևորգյանցը կինոռեժիսոր է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2006 թվականից` ՀՀ ժողովրդական արտիստ: Ծնվել է 1945 թվականին Երևանում: 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1971 թվականին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։ 1982-89 թթ եղել է "Հայֆիլմ" կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989 թվականից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։ 2004 թվականից՝ Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահ, 2005 թվականից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ։ 1995-1998 թթ. դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1998 թվականից՝ ԵԹԿՊԻ-ում, պրոֆեսոր՝ 2003 թվականից։ Հեղինակ է «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա» գրքերի։
Արթուր Գրիգորյանը հեռուստալրագրող է, «Ռազմական լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահը: ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, արժանացել ՀՀ վաստակավոր լրագրողի կոչման: Պարգևատրվել է նաև ՀՀ Պն գերատեսչական մեդալներով:
Ծնվել է 1963թ Երևանում: Միջնակարգ կրթությանը զուգահեռ 1978-82թթ ուսանել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, իսկ 1981-86 թթ.` Երևանի Պոլիտեխնիկական ինսստիտուտի տեխնիկական կիբերնետիկայի ֆակուլտետում: 1986-ին աշխատանքի է անցել Հայաստանի Ազգային Հեռուստատեսությունում: 1992-98թթ գտնվել է կադրերի բաժնի տրամադրության տակ, 1992-93թթ կամավորական ջոկատների և արցախյան կապավորական ստորաբաժանումների կազմում որպես օպերատոր մասնակցել է պատերազմական մի քանի գործողության: Արցախյան գոյամարտին նվիրված մի քանի տեսաֆիլմի և հաղորդաշարի հեղինակ է` «Անկախության 10-ամյակ», «Զրույցներ պատերազմի մասին», «Պարտադրված պատերազմ», «Բանակցային ազատամարտ» և այլ: 1995-96թթ կարճաժամկետ աշխատել է ՆԳՆ լրատվության վարչությունում և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամում: 1998-ի հունվարից մինչև օրս աշխատում է Հանրային Հեռուստաընկերության լրատվական ծառայությունում: Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի կողմից նշանակվող ՀԽ անդամների 2 թափուր տեղերն առաջացել էին, երբ ՀԽ անդամ Կարեն Բեքարյանը 2015 թվականին ստանձնել էր պատգամավորական մանդատ, իսկ նույն թվականի հոկտեմբերի 4-ին վախճանվել էր ՀԽ անդամ Հովհաննես Զանազանյանը:
Հանրային խորհուրդը կազմված է 36 անդամներից և 12 ոլորտային հանձնաժողովներից: 36 անդամներից 12-ին նշանակում է ՀՀ Նախագահը, որից հետո նրանք ձեռնամուխ են լինում 12 ոլորտային հանձնաժողովների ձևավորմանը: Հանձնաժողովների նիստերում ընտրվում են հանձաժողովի նախագահներ, որոնք և դառնում են ՀԽ-ի հաջորդ 12 անդամները: Եվս 12 անդամ ընտրվում է արդեն ՀԽ-ի 24 անդամների կողմից` փակ գաղտնի քվեարկությամբ:
Հանձնաժողովներում ներկայացուցիչներ կարող են առաջադրել արհմիությունները, գործարարների ու արդյունաբերողների միությունները, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպությունները, միավորումները, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, վետերանների միությունները, գիտակրթական միությունները, սպառողների իրավունքների պաշտպանության, կրոնական կազմակերպությունները, սփյուռքի կառույցները, տեղական ինքնակառավարման մարմինները և այլ կառույցներ:
Նմանատիպ նյութեր
1752 դիտում
15:33 30-11-2018
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձաժողովը համալրվել է 2 նոր անդամով
1226 դիտում
15:40 15-04-2016
Հանրային խորհուրդը համալրվել է 6 նոր անդամներով
3952 դիտում
10:24 13-01-2017
Իջևանի դպրոցներից մեկի երկարամյա տնօրենին փոխարինել են դաշնակցության անդամով. «Իրատես»
Այս բաժնից
889 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
619 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
826 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով