211652_close_icon
views-count3220 դիտում article-date 20:48 03-02-2016

Ինչո՞ւ է ողջ աշխարհում վառելիքի գինը իջել՝ ՀՀ-ում շարունակում է բարձր մնալ. հարցը հետաքրքրում է նաև կառավարությանը

Ինչո՞ւ է ամբողջ աշխարհում վառելիքի գինն իջել է, իսկ Հայաստանում շարունակում է մնալ բարձր: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով օրինակներ բերեց. Ռուսաստանում իջել է  33 տոկոսով, Չեխիայում՝ 20, Գերմանիայում ու Ֆրանսիայում՝ 18: Այդ իսկ պատճառով՝ Տավուշի մարզում ՀՀ քաղաքացիները վտանգավոր ճանապարհներով են անցնում, որպեսզի Վրաստանում լիցքավորեն իրենց մեքենաներն ու վերադառնան Հայաստան: Եվ ամենը՝ «Գազպրոմին» տրված մոնոպոլիաների ու մեր ազատությունները կորցնելու պատճառով, ինչի հետևանքով այսօր չենք կարողանում Իրանից գազ գնել: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն, ի պատասխան, ասաց, որ բենզինի գինը կառավարությանը ևս անհանգստացնում է, ինչի պատճառով էլ դիմել է ՏՄՊՊՀ-ին : Արդյո՞ք այդ անհամասնությունները պայմանավորված են տրանսպորտային ծախսերով, մատակարարների բազմազանությամբ: Ինչ վերաբերում է գազին, ապա կառավարությունը, ինչպես հայտնի է, պաշտոնապես դիմել է ՌԴ՝ գազի գնի իջեցման համար: Վաչե Գաբրիելյանը միայն կրկնեց, որ այս ուղղությամբ տարվում են բանակցություններ: «Կուզեի նշել մոնոպոլիայի վերաբերյալ, որևէ պայմանագրում նշված չէ՝ մոնոպոլիա Իրանի հետ հարաբերությունների տեսակետից, խոսքը վերաբերում է ՌԴ տարածքից Գազպրոմի մոնոպոլ դիրքին, այդ մոնոպոլ դիրքը դա տվյալ երկրի շահերի խնդիրն է, ինչ վերաբերում է այլ աղղբյուրներից, մասնավորապես, Իրանից գնելուն, ապա այդ պայմանագրում սահմանափակումներ չկան և Իրանի հետ նույնպես մենք նմանատիպ աշխատում ենք, գտնվում ենք բանակցությունների մեջ»,-տեղեկացրեց Վաչե Գաբրիելյանը:

Նմանատիպ նյութեր