Գազի գինը շարունակում է մնալ բարձր՝ 210 դրամ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ շրջայցը ցույց է տվել, որ 1 խմ գազը արժե 210 դրամ, հայտարարված 200-ի փոխարեն:
Սա հիմա սկզբունքային նշանակության հարց է դառնում, որովհետև երևանյան երթուղայինների վարորդները երկու անգամ արդեն նախազգուշական գործադուլ են արել պահանջելով գազի գինը, ինչպես նախկինում, դարձնել 180 դրամ:
Դոլարի գնի բարձրացումից հետո, վերջին օրերին գազը դարձել էր 230 դրամ, ինչը հարուցել է վարորդների դժգոհությունը: Վերջիններս արդեն հայտարարել են, որ 210 դրամն անընդունելի գին է իրենց համար, իսկ թե ի՞նչ գործողություններ կձեռնարկեն, կերևա օրվա երկրորդ կեսին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։