1363 դիտում
18:13 03-02-2016
Ամփոփվել են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետի պատվոգրեր է հանձնել <<Ամենագեղեցիկ տոնական ձևավորում>> ամենամյա մրցույթի հաղթողներին:
Մրցույթը հայտարարվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և անցկացվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ քաղաքային իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի մայրաքաղաքի ամանորյա և սուրբծննդյան տոների ձևավորումը տարեցտարի ավելի գեղեցիկ լինի:
Հաղթողներին որոշելիս հաշվի է առնվել ոչ միայն ձևավորման ինքնատիպությունը, այլև համապատասխանությունը Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված որոշակի չափորոշիչներին:
Մրցույթն այս տարի անցկացվել է երկու անվանակարգով՝ լավագույն ձևավորված վարչական շրջան, լավագույն ձևավորված կազմակերպություն: Բացի այդ, վարչական շրջանները ներկայացրել էին վարչական շրջանի տարածքում ամանորյա տոնական ձևավորմամբ աչքի ընկած անհատ ձեռներեցներին և կազմակերպություններին, որոնցից լավագույնները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:
Երևան քաղաքի ամանորյա ձևավորման մրցույթում «Լավագույն ձևավորված վարչական շրջան» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, երկրորդն է ճանաչվել Ավան վարչական շրջանը:
Եռյակը եզրափակել է Արաբկիր վարչական շրջանը: «Լավագույն ձևավորված կազմակերպություն» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է <<Դալմա Ինվեստ>> ՍՊԸ / Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան/, երկրորդը` <<Վոտչ Վորլդ>> ՍՊԸ /Կենտրոն վարչական շրջան/, իսկ երրորդ տեղը կիսել են <<Ֆրիզե>> ՍՊԸ / Նոր Նորք վարչական շրջան/ և <<ԱրմենԱկոբ>> ՍՊԸ / Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան/:
Վարչական շրջանների մի շարք տնտեսվարողներ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: Շնորհակալություն հայտնելով ուշադրության և գնահատանքի համար՝ մրցույթի հաղթողներն ու մասնակիցները նշել են, որ պարգևը նաև պարտավորեցնող է հետագայում ևս մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներում նոր նախաձեռնություններով ու գեղեցիկ լուծումներով հանդես գալու համար: Հիշեցնենք, որ համաձայն Երևան քաղաքի ավագանու համար 48-Ն որոշման՝ սահմանվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը, ըստ որի պետք է իրականացվի քաղաքային նշանակության փողեցներում գտնվող առևտրային նշանակության օբյեկտների տոնական զարդարումը`Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին`յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 13-ը ներառյալ:
Նմանատիպ նյութեր
1633 դիտում
16:00 03-02-2017
Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները
3509 դիտում
23:19 19-01-2018
Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները
1456 դիտում
16:52 29-01-2014
Ամփոփվել են մայրաքաղաքի 5 հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծերի մրցույթի արդյունքները
Այս բաժնից
301 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում
679 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
577 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին