2977 դիտում
08:46 03-02-2016
Արդարադատության նախարարի պորտֆելը կհանձնեն ՀՅԴ-ի՞ն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սարգսյանը պնդում է, որ արդարադատության նախարարի պորտֆելը հանձնվի Արծվիկ Մինասյանին։
Ըստ նույն աղբյուրների, սակայն, վարչապետը համառում է հակադարձելով Արփինե Հովհաննիսյանին խորհրդարանից հանեցինք, նշանակեցինք արդարադատության նախարար, որ հիմա հեռացնե՞նք։ «Հժ»–ն երեկ տեղեկացրել էր, որ Աբրահամյանն ամեն ինչ անում է, որ դաշնակցական Արծվիկ Մինասյանը կառավարությունում չհայտնվի և առաջարկում է վերջինիս մարզպետ նշանակել։ Իր հերթին Արծվիկ Մինասյանը մեր թղթակցի հետ զրույցում հատուկ ընդգծել է. «Ես ինձ չեմ տեսնում որևէ մարզպետի պաշտոնում»։ Ու որպես միջանկյալ տարբերակ, հիմա քննարկվում է Մինասյանին Էկոնոմիկայի նախարար նշանակելու հարցը։ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների քննարկման առարկա մյուս պորտֆելը, հիշեցնենք, տարածքային կառավարման նախարարությունն Է, որը պիտի անջատվի արտակարգ իրավիճակներից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2108 դիտում
10:36 15-07-2015
Բացառված չէ, որ արդարադատության նախարարի պորտֆելը հանձնեն ՀՅԴ-ին. ՀԺ
1421 դիտում
09:48 23-04-2015
Նվազել է Հայաստանի 21 առևտրային բանկերից 17-ի վարկային պորտֆելը. 168 ժամ
826 դիտում
15:06 21-03-2024
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ
Այս բաժնից
1009 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1063 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»