Ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար անհրաժեշտ է վճարել տեղական տուրք. Երևանի քաղաքապետարան
Հարգելի համաքաղաքացիներ,
համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ Երևան քաղաքում սահմանված կարգով կազմակերպված ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար անհրաժեշտ է վճարել տեղական տուրք:
Տեղեկացնում ենք, որ առանց տեղական տուրքի վճարման կայանված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը, օրենքով սահմանված կարգով, կենթարկվեն վարչական պատասխանատվության:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]