211652_close_icon
views-count1435 դիտում article-date 17:21 02-02-2016

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը միակողմանի բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Ջաջուռի, Քեթիի և Սարավանի լեռնանցքներում, Ապարանում, Վանաձորում, Աբովյանում, Եղվարդում, Սևանում, Ջերմուկում և Մեղրիում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը միակողմանի բացվել է, սակայն խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում խուսափել նշված հատվածով երթևեկելուց: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով շարունակում է փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: [b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր