Քարաթափման հետևանքով Գորիս – Կապան ճանապարհահատվածը միակողմանի փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս - Կապան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում` 20-30 խմ ծավալով:
Քարաթափման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է:
Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարներն այժմ կատարում են մաքրման աշխատանքներ` ճանապարհի երկկողմանի երթևեկությունը վերականգնելու համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն