211652_close_icon
views-count1909 դիտում article-date 16:53 02-02-2016

Կայացել է ԼՂՀ կառավարության 2016թ. անդրանիկ նիստը

Փետրվարի 2-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության՝ 2016թ. անդրանիկ նիստը, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը: Նիստում հաստատվել են ԼՂՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները, որոնք բխում են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից: Տարվա կտրվածքով նախատեսված է իրականացնել տարբեր ոլորտներին առնչվող 56 միջոցառում: Կառավարությունը հաստատել է ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերը` 8 մլրդ 960 մլն 728 հազար դրամ գումարով : Դրա զգալի մասը ուղղվելու է կապիտալ շինարարության ու վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև` հանրապետության շրջաններում աղետից տուժած բնակելի շենքերի ու հասարակական օբյեկտների վերականգնման համար շինանյութերի տրամադրմանը, Ստեփանակերտում իրականացվող ընթացիկ նորոգումներին, ԼՂՀ ՊԲ զորամասերի զորանոցներում ջեռուցման համակարգերի բարելավմանը: Կարևորելով կապիտալ շինարարության բնագավառը հանրապետության ընդհանուր զարգացման գործում՝ նախագահ Բակո Սահակյանը ներկաների ուշադրությունը սևեռել է ոլորտում առկա խնդիրներին: Նա պատասխանատուներից պահանջել է հետամուտ լինել աշխատանքները որակյալ և պահանջվող նորմերին համապատասխան իրականացնելու գործում: Հանրապետությունում հասարակական կազմակերպությունների գործունեություն ծավալելու համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ պայմանավորված` կառավարությունը փոփոխություններ է առաջարկել ««Հասարակական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, կարգավորել հասարակական կազմակերպության անվանման գրանցման, դրա հերթական ժողովի հրավիրման ու փաստաթղթերի պահպանման հետ կապված հարաբերությունները: Այն նպատակ է հետապնդում խթանելու հասարակական կազմակերպությունների նպատակային գործունեությունը և ապահովել «միություն» բառը դրանց անվանման մեջ օգտագործելու իրավունքը: Գործադիր մարմնի առաջարկությամբ՝ փոփոխություններ են նախատեսվում նաև «ԼՂՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է որպես քրեորեն հետապնդելի արարք դիտարկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝ որպես պատիժ սահմանելով նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանք, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը: Այս դեպքում նախատեսվում է հետևյալ պատժատեսակներից մեկը` տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում վեց ամսից մեկ տարի

Նմանատիպ նյութեր