1432 դիտում
15:20 13-03-2015
Կայացել է ԼՂՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Մարտի 12-ին տեղի է ունեցել ԼՂՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա էր նաև բանակի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը: Նիստի մեկնարկին բանակի փոխհրամանատարը ողջունել է ներկաներին, ներկայացրել պաշտպանության նախարարի՝ "Բանակում կանանց խորհրդի ստեղծման մասին" հրամանը և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Այնուհետև ելույթ է ունեցել հասարակական խորհրդի նախագահ Վիտյա Յարամիշյանը, ով ներկայացրել է խորհրդի արդեն հաստատված կանոնադրությունը, նրա առջև ծառացած խնդիրները, դրանց լուծման գործառույթները և միջոցառումների տարեկան պլանը:
Նիստի ընթացքում քննարկումներ են կազմակերպվել հասարակական խորհրդի կառուցվածքի վերաբերյալ և ստեղծվել են մշակութային, գաղափարադաստիարակչական, սոցիալ-իրավական ու կենցաղային ոլորտները համակարգող հանձնախմբեր: Այսմասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
1131 դիտում
16:58 20-11-2022
Կայացել է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
905 դիտում
21:14 09-09-2022
Տեղի է ունեցել ՀՀ ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
936 դիտում
10:52 21-11-2022
ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Այս բաժնից
607 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
709 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
964 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով