211652_close_icon
views-count12960 դիտում article-date 14:34 02-02-2016

Ռուս զինծառայողը պատմել է, թե ինչու է ահաբեկել Երանոսյաննեերին

Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանում բնակվող Երանոսյաններին կեսգիշերին ահաբեկած ռուս զինծառայողը 25-ամյա Սերգեյ Սուդնիկովն է, ով ծառայում է 103 ռազմաբազայում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Երանոսյանների հարեւանները: Նրանց խոսքով՝ զինծառայողը ոստիկանությունում բացատրություն է տվել եւ ասել, որ շփոթել է տան տեղը: «Նրա պատմելով՝ իբր պետք է գնար հարեւանությամբ գտնվող շենքի չորրորդ հարկը՝ իր զինծառայող ընկերների մոտ, բայց խմած է եղել ու շփոթել է: Հիմա էն դարն է, որ ոչ մի բանի չես հավատում: Դա իսկապես պատահականություն էր, թե դաժան կատակ, որը կարող էր փորձանքով ավարտվել, չգիտեմ: Հասկանո՞ւմ եք, դա կարող էր ցանկացածի հետ պատահել, հատկապես այս անպատժելի մթնոլորտում: Անգամ քրեական գործ էլ չի հարուցվել: Իսկ հիմա ո՞վ է պատասխան տալու Երանոսյանների վախի ու ապրումների համար»,- դժգոհեցին հարեւանները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանում բնակվող Երանոսյանները դեռ չեն կարողանում սթրեսից դուրս գալ ռուս զինծառայող ահաբեկումից հետո: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին նրանց հարեւանները: Երբ զինծառայողը ուժեղ թակելով դուռը՝ պահանջել էր բացել՝ բղավելով «ատկրոյ, ատկրոյ», Երանոսյաններին ոչինչ չէր մնացել անել, քան վախենալ Ավետիսյանների ընտանիքի ողբերգական պատմության կրկնությունից: Նրանք, բարեբախտաբար, դուռը չէին բացել, չնայած, որ ռուս զինծառայողը մոտ 30 րոպե նման պահանջով թակել էր դուռը, այն էլ՝ գիշերվա կեսին: Բարեբախտաբար, նրանք կենտրոնացել էին եւ ոստիկանություն դիմել: Նշենք, որ Երանոսյանների ընտանիքում էլ փոքրիկներ կան: Հատկապես նրանց տատիկն ու մայրը չեն կարողանում վախը հաղթահարել: «Ճիշտ է, փառք ենք տալիս, որ պատմությունը չկրկնվեց, բայց մինչեւ հիմա այդ պատմության կրկնության վախը մնացել է նրանց մեջ: Ինչո՞ւ պետք է նման բան լիներ: Ի՞նչ է նշանակում վախենալ զինծառայողից ու սեփական տանը չկարողանալ հանգիստ քնել՝ ո՛չ սեփական, ո՛չ էլ բազմաբնակարանային»,-ասել էին նրանց հարեւանները:

Նմանատիպ նյութեր