29467 դիտում
13:52 17-09-2016
Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը փորձում է ահաբեկել հանձնաժողովներին
Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, ով ընդգրկված է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի ընտրական շտաբում, քիչ առաջ ներխուժել է թիվ 19/16 ընտրատեղամաս (ընտրատեղամասը տեղակայված է թիվ 6 մանկապարտեզում), և փորձել ահաբեկելով խոչընդոտել հանձնաժողովի անդամների նախապատրաստական աշխատանքներին՝ բղավելով «ընտրություններ չեն լինելու»՝ այսկերպ խանգարելով հանձնաժողովի անդամների կողմից ընտրական օրենսգրքով սահմանված պարտականությունների կատարմանը։
Նրան հաջողվել է մի քանի ժամով հետաձգել հանձնաժողովի անդամների աշխատանքը։
Այժմ տեղամասից ընտրական հանձնաժողովին համապատասխան դիմում է ներկայացվել Հ. Աբգարյանի սանձարձակ ու անօրինական գործողությունների մասին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ երեկվա միջադեպը հրահրել են հենց Արթուր Թումանյանի կողմնակիցները։
Հայտնի է դարձել նաև, որ Թումանյանի շտաբի անդամները կրկին խախտում են ընտրական օրենսդրությունը և ներկա պահին տնետուն ընկած՝ թռուցիկներ են բաժանում։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/17/95781/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 16-ին, կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Երևանից Էջմիածին ընթանալիս հարձակման էր ենթարկվել։
Վազ 2106 մակնիշի 01 ՏՍ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Զվարթնոց թաղամասի մոտ դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որից հետո «06»-ի միջից կրակոցներ էին արձակել Lexus մակնիշի 01 DD 045 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Կ. Գրիգորյանի հետ այդ պահին եղել էր Toyota Camry մակնիշի 10 RO 045 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակիչ, 36-ամյա Կարեն Արմենակյանը ուղևոր՝ Արշալույս գյուղի բնակիչ, 24-ամյա Արամ Գրիգորյանի հետ հետապնդել էին «06»-ին։ Արդեն Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի սկզբնամասում «06»-ի միջից դուրս էր եկել Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը և իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել, որից հետո նրանց էր մոտեցել Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 39-ամյա Արսեն Կարապետյանը, ով կարողացել էր կրակողի ձեռքից խլել ատրճանակը, որը լիցքավորված էր եղել 2 փամփուշտով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանն աշխատում է Էջմիածնի քաղաքապետի օգնական, իսկ Կ. Արմենակյանը Էջմիածնի քաղաքապետարանում՝ որպես վարորդ, իսկ Ա. Գրիգորյանը՝ Էջմիածնի քաղաքապետարանում՝ «Բարեկարգում» տնտեսության տեղամասի պետ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ հետապնդման հետևանքով Կամոյի փողոցում նաև մեքենաները բախվել էին միմյանց, իսկ վնասազերծելու ժամանակ 47-ամյա Արթուր Հայրապետի Թումանյանը և Էջմածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին՝ Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ, 35-ամյա Ստեփան Սիմոնի Աբգարյանը «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էին Էջմիածնի բժշկական կենտրոն։
Նմանատիպ նյութեր
4759 դիտում
09:37 08-09-2016
Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը տասնյակ միլիոնների հարկային պարտքեր է կուտակել. «Հայկական ժամանակ»
12734 դիտում
21:52 30-09-2021
Էջմիածնի բնակիչը նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին մեղադրում է իր 6000 դոլարը յուրացնելու մեջ. aravot.am
Այս բաժնից
16870 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ