211652_close_icon
views-count860 դիտում article-date 15:25 02-02-2016

Հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն կրակող սարք

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի կենտրոնական աղբանոցից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ռուդոլֆ Ս.-ին: Խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն կրակող սարք, ծայրին՝ կրակված պարկուճ: Ռուդոլֆ Ս.-ն հայտարարել է, որ առգրավվածն ինքնաշեն կրակող սարք է, այն գտել է աղբանոցի տարածքից և պահել իր մոտ՝ երեկոյան տուն վերադառնալիս շներից պաշտպանվելու համար: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր