6566 դիտում
23:29 01-02-2016
Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում ձյուն է տեղում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ [color=#CC0000]փետրվարի 1-ի ժամը 23.00-ի դրությամբ [/color]ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Սիսիան (15-րդ կմ) Տաշիր-Կաթնառատ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Տաշիր-Մեծավան, Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ տարածքից) ավտոճանապարհները:
Գորիս-Սիսիան, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:[/color]
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:[/color]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1183 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
796 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ