211652_close_icon
views-count6693 դիտում article-date 14:01 01-02-2016

ՀՀ –ում և Արցախում արդեն գործում է մեքենաների «չիփերով » վթարների մոդելավորումը

Նախ Հայաստանում և վերջերս արդեն` Լեռնային Ղարաբաղում սկսել է գործել ավտովթարկների մոդելավորման համակարգ, որը 0.3 տոկոս սխալականությամբ `հատուկ սարքերի միջոցով իրականացնում է վթարների մոդելավորում. վթարի ժամանակ մեքենաների դիրքը, արագությունները: Այս մեդելավորումն իրականացնում է Եվրոպական փորձագիտական ինստիտուտի կովկասյան ներկայացուցիչը, «Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը` «Ինքը մոտ 20-30 անգամ արագացնում է այն գործընթացները, որոնք լինում են վթարներից հետո, քանի որ սա հնարավորություն է տալիս չիրականացնել գծագումներ »,- ասաց կազմակերպության նախագահ Նիկոլայ Բաղդասարյանը: Բանն այն է, որ վերջինը սերնդի ավտո մեքենաները / 1999 թվականի արտադրության և դրանից հետո կախ/ տեղադրված են «սև արկղեր», որոնք վթարից հետո կարող են հանվել, տեղադրվել համակարգչում և «հատուկ բանալիների» միջոցով վերականգնեն վթարի իրական պատկերը` ըստ մեքենաների դիրքերի, արագությունների և այլ չափորոշիչների: Երբ համակարգը պետք է նոր-նոր ներդրվեր, կար մտավախություն, որ վթարին մասնակից բոլոր մեքենաները կարող են ունենալ այդ «չիփը», սակայն Ն. Բաղդասարյանը հավաստիացրեց, որ եթե անգամ մեքենաներից մեկը ունենա այդ տեղեկատվական կրիչը, ապա վթարը հնարավոր կլինի վերականգնել: Բացի այ, կազմակերպության փորձագետներն մոդելավորումն անում են նաև մեքենաների վնասվածքների հիման վրա:

Նմանատիպ նյութեր