211652_close_icon
views-count1291 դիտում article-date 15:32 01-02-2016

Խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

Հունվարի 31-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, Վանաձորի Տիգրան Մեծ փողոցի թիվ 79 շենքի մոտից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Տիգրան Գ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ 2 ներարկիչ, որոնցից մեկի մեջ՝ 2 մլ, իսկ մյուսում՝ 5 մլ դեղնագորշավուն զանգված, ապակյա տարա` դեղնագորշավուն զանգվածով և պոլիեթիլենային տոպրակ` 3 գրամ կանեփանման զանգվածով: Տիգրան Գ.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը շենքի նկուղում պատրաստել է ինքը` ներարկելու միջոցով օգտագործելու համար, իսկ կանեփը իրեն տվել է Նաիրի փողոցի բնակիչ, իր ընկեր Գագոն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր