Նիգերիայում ահաբեկիչները տասնյակ մարդկանց են կենդանի այրել
                        Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Դալորի գյուղի վրա «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների իրականացրած հարձակման զոհ է դարձել մոտ մի քանի տասնյակ մարդ, հաղորդում է BBC-ն:
Ականատեսները պատմել են, որ իսլամիստ ծայրահեղականներն այրել են բնակելի տներ, որտեղից լսվել են մարդկանց ճիչեր: Վերջին տվյալներով՝ զոհվել է մոտ 80 մարդ: 
Այլ ականատեսներ էլ, որոնց հաջողվել է փախչել, հայտնել են, որ փողոցներում ընկած էին մոխրացած դիեր: Ավերվել է գրեթե ողջ գյուղը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

