Նիգերիայում ահաբեկիչները դպրոց են հրդեհել․ գրանցվել է 29 զոհ
«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման ահաբեկիչները հարձակում են գործել երկրի դպրոցներից մեկի վրա։ Նրանց գործողությունների արդյունքում 29 աշակերտներ զոհվել են։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Ըստ իրավապահ մարմինների տվյալների, դպրոցի շենքը հիմքից այրվել է։ «Աշակերտների մարմինները մոխրացել են»,֊ հայտնել է ոստիկանության ղեկավարը։ Դեպքի հետ կապված հստակ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։
Նշենք, որ ֆունդամենտալ խմբավորումների ահաբեկիչները արդեն մի քանի տարի է իշխանությունների դեմ մարտական գործողություններ են իրականացնում՝ հարձակվելով բանակի ստորաբաժանումների, ոստիկանական բաժանմունքների, կրոնական համայնքների վրա։ Նրանց նպատակն իսլամիստական խալիֆայության ստեղծումն է։