Նիգերիայում ահաբեկիչները գյուղերից մեկում սպանել են 38 հոգու
«Արևմտյան Աֆրիկայում Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ներխուժել են Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող գյուղերից մեկը և սպանել 38 հոգու:
«Սպանվածներից վեցը ոստիկաններ էին, որոնք ահաբեկիչների հետ կռվել են մինչև վերջ», հայտնել է տեղի աշխարհազորի հրամանատար Բաբակուրա Կոլոն:
Գրոհայինները մտել են Գոնի-Ուսմանտի գյուղ և կրակ բացել տեղի շուկայում, այնուհետև այրել բեռնատարը, որտեղ եղել են մարդիկ և ապրանքներ: Առանց փորձաքննության հնարավոր չէ պարզել, թե իրականում քանի հոգի է զոհվել այդ մեքենայում:
Մի քանի ժամ անց ահաբեկիչները հարձակվել են 60 կմ հեռավորության վրա գտնվող Մոնգունո քաղաք և սպանել 15 հոգու: Սպանվածներից 9-ը զինծառայող են և մեկ ոստիկան, մնացածը՝ խաղաղ բնակիչներ են:
Նիգերիայի Զինված ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Մոնգունոյում հարձակումը ետ են մղել, ոչնչացվել է 20 ահաբեկիչ: