Իսլամական պետության գրոհայինները մահվան են դատապարտել իրենց 20 մարտիկներին
Իսլամական պետության գրոհայինները մահվան են դատապարտել իրենց 20 սեփական մարտիկներին, ովքեր ինքնակամ լքել էին իրենց պահպանման տարածքը:
Դասալիքները հայտնաբերվել են Մոսուլ քաղաքի մերձակայքում և հանձնվել Իսլամական պետությանը:
Նրանց մահապատիժը տեղի է ունեցել Մոսուլ քաղաքի կենտրոնում:
Հիշեցնենք, որ Իրաքի երկրորդ մեծության քաղաքը՝ Մոսուլը, համարվում է գրոհայինների համախմբման կենտրոնը: