5192 դիտում
18:37 31-01-2016
«Ծխամորճն այնքան երկար էր, որ հասնում էր նրա փրչոտ ոտքերին». Ո՞վ էր Հոբիտը ու ինչպիսի արտաքին ուներ նա
Բայց այնպես պատահեց, որ մի խաղաղ առավոտ, այն հեռավոր ժամանակներում, երբ աշխարհում շատ ավելի քիչ աղմուկ կար և առավել շատ կանաչ, իսկ հոբիտները քանակով շատ էին ու ապրում էին բախտավոր, Բիլբո Բեգինսը նախաճաշից հետո կանգնել էր դռան շեմին ու ծխում էր փայտե երկար ծխամորճը, այնքան երկար, որ համարյա հասնում էր նրա փրչոտ ոտքերին:
Եվ հենց այդ ժամանակ մոտերքով անցնում էր Հենդալֆը: Հենդալֆ… Եթե դուք նրա մասին լսած լինեիք գոնե քառորդ այնքանի, ինչքան ես եմ լսել, իսկ ես լսել եմ ընդամենը մի չնչին մասը այն ամենից, ինչ պատմում են նրա մասին, ապա դուք նախապատրաստված կլինեիք ամենաանհավանական պատմության համար:
Պատմություններն ու արկածները սնկերի պես աճում էին ամենուրեք, որտեղ որ նա հայտնվում էր:
Այս կողմերում նա արդեն վաղուց չէր եղել, այսինքն՝ այն օրից, ինչ մահացել էր նրա բարեկամ Ծերունի Տուկը, և հոբիտներն արդեն մոռացել էին, թե Հենդալֆն ինչպիսի արտաքին ունի:
Նա գործով հեռացել էր այն ժամանակ, երբ հոբիտները դեռ ձագեր էին:
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
17:15 01-07-2015
Անտարկտիդայում «փրչոտ» ծովախեցգետին է հայտնաբերվել
6104 դիտում
22:53 15-12-2016
Ինչպիսի արտաքին ուներ Բեյոնսեն մանուկ ժամանակ և հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1231 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1588 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1093 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել