3118 դիտում
18:00 30-01-2016
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատանքային այցը զորամաս
Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել 2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներից մեկում:
Զորամասի շարահրապարակում անցկացված հանդիսավոր միտինգի ընթացքում պաշտպանության նախարարը զինանձնակազմին շնորհավորել է բանակի օրվա առթիվ շնորհակալություն հայտնել անձնուրաց ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:
Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ 2015 թվականը հայկական զինված ուժերի համար եղել է ձեռքբերումների և որակական առաջընթացի տարի և 2016 ուսումնական տարում մարտական ուսուցմանը զուգահեռ պետք է շարունակել միասնական ջանքերով զինծառայողների շրջանում արատավոր բարքերը արմատախիլ անելու, հասարակությանը լիարժեք, պատրաստված քաղաքացի վերադարձնելուն նպատակաուղղված գործունեությունը՝ բանակում առավել կանոնակարգելով միջանձնային հարաբերությունների մակարդակը: «Մենք հասել ենք ազգային բանակի վերջնական ձևավորմանը, որի կարևոր առանձնահատկություններն են՝ հայրենասիրության բացառիկ աստիճանը, մեր պապերից ու հայրերից մեզ փոխանցված ռազմական գիտության իմացությունն ու ավանդույթները, բանակային ընկերականությունը, արդարությունն ու ազնվությունը»,-փաստել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Միջոցառման ավարտին, որպես 2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամասի, պաշտպանության նախարարը հանձնել է պատվո դրոշ, ինչպես նաև Բանակի օրվա առթիվ բարեխիղճ ծառայության համար գերատեսչական մեդալներով պարգևատրել մի խումբ զինծառայողների:
Նմանատիպ նյութեր
1685 դիտում
16:45 16-10-2021
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
Այս բաժնից
1168 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
751 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1426 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ