211652_close_icon

Շվեյցարիան դիմել է Մալազիային՝ կորած 4 մլրդ դոլարը գտնելու խնդրանքով

views-count2207 դիտում article-date 10:07 30-01-2016
Շվեյցարիայի դատախազությունը պաշտոնական նամակով դիմել է Մալազիայի իշխանություններին, որում օգնություն է խնդրում Մալազիական պետական զարգացման ֆոնդից անհետացած շուրջ 4 մլրդ դոլարի հետաքննության գործում, հայտնում է BBC-ն: Շվեյցարական կողմը գտնում է, որ գումարը փոխանցվել էր Շվեյցարական հաշվեհամարին մալազիացի չինովնիկների կողմից: Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը ավելի վաղ հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները, որ նշված ֆոնդից իր հաշվեհամարին աստղաբաշխական գումարներ են փոխանցվել: Իսկ նախօրեին էլ երկրի գլխավոր դատախազը հայտարարեց, որ վարչապետի վրայից հանվում են կոռուպցիոն կասկածները, և 981 մլն դոլարը, որը փոխանցվել էր նրա հաշվեհամարին, Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի բարեգործությունն է:

Նմանատիպ նյութեր