Խնդիրն այն չէ, որ որոշ նախարարներ լրագրողներից «փախած» են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս անցած տարվա նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հրահանգել էր այսուհետ նիստերից հետո կառավարության շենքի հիմնական մուտքից դուրս գալ, այլ ոչ թե հետնամուտքից: Նա նաև հորդորել էր չխուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել էր այլևս դասը չսովորած աշակերտի պես «չծլկել»:
Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, կառավարության անդամների զգալի մասը այդպես էլ չկատարեց վարչապետի հրահանգը: Այս դեպքում խնդիրն այն չէ, որ որոշ նախարարներ ողջ տարին լրագրողներից «փախած» են, այլ այն հանգամանքը, որ տեղի ունեցածը հստակ արտացոլում է վարչապետի խոսքի արժեքը նախարարների շրջանում: «Ժողովուրդ»-ն այս թեմայով հարցախույզ է կատարել մի շարք նախարարների շրջանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: