2574 դիտում
09:27 26-12-2018
Կառավարության կազմն ուրվագծվում է. մարզպետներն ու որոշ նախարարներ ինքնաբացարկի դիմումներ կգրեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կամաց-կամաց ուրվագծվում է նոր կառավարության կազմը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված պաշտոնյաներից ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և բոլոր մարզպետները: Ասել է թե` նրանք չեն գնա խորհրդարան, այլ կպահպանեն նախարարական պորտֆելները:
Հայտնի է նաև, որ Տիգրան Ավինյանը կմնա փոխվարչապետ: Միաժամանակ, որևէ փոփոխություն տեղի չի ունենա ուժային կառույցներում. և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, և ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կշարունակեն պահպանել իրենց պաշտոնները:
Միաժամանակ, նոր կառավարությունը հիմնական շեշտը դնելու է տնտեսության և տնտեսական հեղափոխություն իրականացնելու վրա` ընդգրկելով տնտեսական գիտելիքներ ունեցող նոր դեմքերի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4128 դիտում
09:42 05-07-2022
Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ»
5216 դիտում
12:08 04-10-2018
Կառավարության որոշմամբ ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներն ու մարզպետներն ազատվեցին աշխատանքից
Այս բաժնից
2269 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1774 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»