39686 դիտում
21:05 29-01-2016
Աբովյանի ոստիկաններն ու փրկարար ծառայության հոգեբանը Նոր Հաճնի կամրջի վրա կանխել են 30-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցները Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբան, փրկարար ծառայության լեյտենանտ Տիգրան Սարգսյանի հետ Կոտայքի մարզում կանխել են երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աբովյանի բաժին և ՏԿԱԻՆ օպերիատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 19:00-ի սահմաններում, որ քաղաքացին փորձում է Նոր Հաճնի կամրջից իրեն ցած նետել:
Օպերատիվորեն ժամանել են և’ ոստիկանները և’ փրկարարները և’ շտապօգնության հերթապահ խումբը և մեկուկես ժամ տևած բանակցությունների արդյունքում կարողացել են Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վահրամ Հարությունյանին համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին:
Տեղում աշխատել են նաև թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` Հարությունյանի գլխավորությամբ:
Այս պահին Վ. Հարությունյանը տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց: Թե ինչն է եղել երիտասարդի կողմից ինքնասպանության փորձի պատճառը` ոստիկանությունը ճշտում է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` փրկարարներին և հոգեբանին օգնել են նաև երիտասարդ տղայի հարազատները:
Լուսանկարները և տեսանյութը` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)